05/06/2018
Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն
04/06/2018
Մենք ասում ենք, որ պետք է հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին: Սակայն առավել կարևոր է ճշմարտությունը, որովհետև եթե մեր նախնիներն էլ այս սկզբունքով առաջնորդվեին, իրենք էլ ժամանակին քրիստոնյա չէին դառնա` պատճառ բերելով իրենց հայրերի հեթանոսական հավատքը: Հետևաբար, մի կողմ թողնելով մեր բարեպաշտ նախնիներին` քննենք և տեսնենք, թե իրականում ո՞րն է Աստվածաշնչի ճշմարտությունը, եթե այն է, ինչ քարոզում են աղանդները, ուրեմն թողնենք ամեն ինչ և գնանք
01/06/2018
Մայիսի 29-ից հունիսի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը: Ժողովի
01/06/2018
Հունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց
01/06/2018
Այսուհետև՝ Դավթի իմաստության օրհնությունը, այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին. «Ահա Դավիթը թաքուն նստած է մեզ մոտ»: Այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին, թե ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ այն այրում: Սա նաև առաքյալների դասին է վերագրվում, որոնք գնալով քարոզելու՝ ասացին. 1. Աստուած, յանուան քում կեցո՛ զիս, և ի զօրութեան քում իրա՛ւ արա ինձ: Աստվա՛ծ, քո անվամբ փրկի՛ր ինձ և քո զորությամբ արդար հանի՛ր ինձ: Որպեսզի
31/05/2018
Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: ԳՀԽ անդամները նաև հայց բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց աշխարհի անսասանության և խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի
31/05/2018
Աթանագինեն քրիստոնյա ծնողների զավակ էր, ապրում էր Սեբաստիայում՝ Դիոկղետիանոս կայսեր օրոք: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Պատմվում է, որ սարսափ սփռող մի վիշապի իր աղոթքով հաղթելով, Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից իբրև վարձատրություն ստանում է եպիսկոպոսական ձեռնադրություն և ծառայության անցնում Պիտակտո քաղաքում: Աթանագինե եպիսկոպոսը բարբարոսների ձեռքը ընկած գերիների ազատմանն է նվիրվում: Գործած հրաշքներով և կատարած քարոզություներով
30/05/2018
Մայիսի 30-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն