5 Հոկտեմբեր, Շբ
20/06/2017
Հավատամք նշանակում է` հավատում ենք, իսկ հավատո հանգանակի լատինական անվանումը հայտնի credo բառն է, որ նշանակում է՝ ես հավատում եմ: Մարդն ինչին, որ հավատում է, այդ էլ լինում է իր կյանքում, իր հետ: Ըստ Օգոստինոս Ավրելիոսի՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր. առաջինը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով, որի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական։ Երկրորդը՝
19/06/2017
Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի: Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը:
16/06/2017
Ավետարանում կարդում ենք. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելն ինչքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում, որովհետև մաքուր սիրտ ունեցող անձն է կարողանում տեսնել Աստծուն: Մյուս կողմից Աստվածաշունչը մատնանշում է, որ Աստված մարդու էությունը գնահատելու և արժևորելու համար նայում է ոչ թե նրա արտաքին երևույթներին, զարդարանքներին
14/06/2017
Հունիսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաբայան Սիրանուշին (25 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու՝ Խաչատրյան Արամայիսի (28 տ.), երեք զավակների, սկեսուրի և ամուսնու պապիկի հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի 26/Ա հասցեում: Սիրանուշի ամուսինն ու սկեսուրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու,
13/06/2017
Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն,
11/06/2017
Ճշմարտության ճանապարհով ընթացող քրիստոնյան բազմիցս է իր կյանքի ուղին իմաստավորում ուխտի ճանապարհներով: Նա հաստատակամ է իր ընթացքի մեջ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, իր ոտքերի համար որպես ճրագ ունի Աստծո խոսքը (Սաղմոս 118:105): Դեպի Աստված տենչող հոգին զորանում է ուխտի ճանապարհներին: Փրկության առաջնորդող աղոթքի ճանապարհներն իրենց ուխտավորներին կոչում են փառաբանության, խոկման և աղոթքի: Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու
10/06/2017
Հոգևոր կյանքով ապրել ցանկացող մարդը, հատկապես՝ վանականը, լավ է, որ իրեն հեռու պահի որոշակի զբաղմունքներից, աշխատանքներից ու հոգսերից՝ այնպիսիներից, որոնք իրեն հեռացնում են հոգևոր նպատակից: Պետք չէ բազմաթիվ անվերջանալի գործեր սկսել, որովհետև գործերը երբեք չեն ավարտվում: Եվ եթե վանականը չսովորի ինքն իր վրա ներքին աշխատանք կատարել, ապա արտաքին աշխատանքով անընդհատ պիտի խույս տա դրանից: Անվերջանալի գործերն ավարտել ձգտող մարդիկ իրենց կյանքը
09/06/2017
Առաջին դարից առ այսօր եկեղեցական համայնքային կյանքի դարավոր փորձառությունը փաստում է, որ սիրո մեջ է միության ամրությունը: Սիրո շուրջ միավորված համայնքներն աճում են և զորանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ջանում է կենդանի պահել իր համար մեծագույն գանձը համարվող հավատը, որը, Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն, կենդանի է միայն բարի գործերով (Հակոբոս 2:26): Համայնքի անդամները՝ որպես Աստծո բազմաթիվ պարգևների տնտեսներ, իրենց ծառայասիրությամբ