5 Հոկտեմբեր, Շբ
08/06/2017
Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ,
08/06/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը
08/06/2017
Ըստ կրոնական, քրիստոնեական տեսակետի` որո՞նք են կնոջ և տղամարդու դերակատարության տարբերությունները: Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում ստեղծվեց տղամարդը, հետո` նրա կողից կինը` որպես տղամարդու օգնական (Ծննդ. 2.18): Սակայն Աստծո կողմից երկուսին էլ հավասարապես իշխանություն տրվեց իշխելու բնության, կենդանական աշխարհի վրա: «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների
07/06/2017
Գերաշնորհ Սրբազան Հայր, Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության
07/06/2017
Հավատի ճանապարհով ընթացող հավատակից ճամփորդներն ամեն անգամ ուրախություն են ապրում և գոհանում Տիրոջից, երբ կյանքի են կոչում կյանք պարգևող սիրո պատվիրանը: Սիրո առաքելությամբ ապրող անձի համար հստակ է այն, որ ապրել՝ նշանակում է սիրել, իսկ ապրել առանց սիրո՝ նշանակում է «մահանալ»: Տերը կամենում է, որ Իր արարածները կյանք ունենան, ուստի Սուրբ Գրքի միջոցով բազմիցս հորդորում է ապրել սիրո մեջ. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի զավակներ,
06/06/2017
Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից,
06/06/2017
Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը: 1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս.
02/06/2017
Քրիստոնյայի համար կյանքի կարևորագույն նպատակն Աստծո հետ միավորումն է: Այդ առաքելությամբ ապրել և այն կյանքի կոչել, նշանակում է դառնալ աստվածային լույսի և սիրո ճառագայթը: Քրիստոսի երկրային ողջ կյանքը սիրո գործնական արտահայտությունը եղավ: Մեր Տերը, ինչպես ասում է Ս. Պետրոս առաքյալը, տվեց մեզ թանկագին և մեծամեծ խոստումներ, որպեսզի դրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը: Այդ պատճառով, առաքյալի հորդորի համաձայն, ջանք գործադրենք, որ