22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության խրթին, բայց քաղցր ընթացքի մեջ: Թող Արարատյան Հայրապետական Թեմը, Ձերդ Սրբազնության հայրական աչալուրջ հայացքի, աներեր կամքի և սիրող սրտի ներքո, շարունակի ծաղկել և աստվածահաճո գործերի իր պտուղներն ավելացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր գանձարանին: Եվ աղաչում եմ Ամենակարողին, որպեսզի դեռևս երկար տարիներ արժանանացնի մեզ վայելելու Ձերդ Սրբազնության հոգատար առաջնորդությունը առաքելադիր Եկեղեցու մեջ և մենք էլ մեր ծառայության մեջ ամրանանք ՝ հետևելով Ձեր բարձր օրինակին և հոգեշահ հայրական խրատներին:
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան