10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
05/10/2022
Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը, որն աստվածային մի պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո գաղափարախոսության վրա, որը հեռու է վանում ամեն տեսակի բացասական երևույթ: Դավիթը, տավիղ նվագելով, երգում էր ու ասում. «Տերն իմ լույսն է ու
04/10/2022
«Մի՛ գողացիր» (Ելք 20։25)։ Ունկնդիրներիցս ոմանք թերևս իրենք իրենց ասեն՝ մի՞թե մենք գող ենք, որ մեզ հետ խոսում է նման թեմայի մասին: Գողերը բանտ են նետվում, ուստի այնտե՛ղ պետք է խոսել այդ հարցի վերաբերյալ: Սակայն եթե փոքր-ինչ համբերությամբ հետևեք խորհրդածություններիս ընթացքին, կհամոզվեք, որ կան մարդիկ, որ թեպետ կատարյալ ազատության մեջ են ապրում և իրենց կյանքի ընթացքում երբևէ բանտի երես չեն տեսել, թեև նույնիսկ բարձր դիրքի են հասել ու սավառնում
03/10/2022
Հոկտեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ուխտի Ս. Պատարագ մատուցեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արք. Նաջարյանը: Մինչ քարոզը Սրբազան Հայրն իր ուրախությունը կիսեց ներկաների հետ. նրան մեծ ուրախություն էր պատճառել Սուրբ Սեղանին սպասավորող և Սուրբ Պատարագին մասնակից մեծաթիվ երիտասարդների ներկայությունը: Այնուհետև Սրբազան Հայրը քարոզխոսեց «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ» թեմայով՝
01/10/2022
Երբ Մեծ Պահքի կեսն անցնում է, նշում են միջինքը: Միջինք բառը ցույց է տալիս, որ պահքի մեջտեղում ենք, պահքի օրերի կեսն արդեն ետևում են մնացել: Եկեղեցական հատուկ արարողություն չկա միջինքի համար, այլ պարզապես այդ օրվանից սկսվում է երեկոյան ժամերգությունների ավարտին ստեղի` հանդիսավոր մեղեդի ունեցող շարականների երգեցողությունը: Ժողովրդական սովորության համաձայն` միջինքի օրը գաթա են թխում, մեջը մեկ հատիկ լոբի կամ այլ փոքրիկ իր դնում, և համարում
30/09/2022
- Հա՛յր, որքա՜ն մեծ ուժ է հարկավոր մարդկանց, որպեսզի չվախենան հանկարծամահ լինելուց: - Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում
29/09/2022
Աստվածային մեծագույն պարգևներից է հավատը, որ Արարիչը շնորհել է իր բոլոր արարածներին: Հավատքը հանդիպումն է Աստծուն, և յուրաքանչյուրն այդ հանդիպումը յուրովի է վերապրում: Եթե մեկը սրտաբուխ, առանց ապացույցների հավատում է, ապա մյուսը մտածում է, վերլուծում, համեմատում փաստերը և այն եզրակացության գալիս, որ Աստված կա, և այդ վստահությունը փոխանցվում է սրտին: Գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել է. «Որքան շատ է գիտությունը բացահայտումներ
28/09/2022
Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու եսակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին ու արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր
27/09/2022
- Մեղքն ամբողջովին ապակողմնորոշում է մարդու հոգին,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Եվ այդ խառնաշփոթը հնարավոր չէ ոչ մի բանով վերացնել․․․ Միայն Քրիստոսի լույսն է ամեն ինչ պարզաբանում․․․ Անգամ մեր առաջին շարժն է Քրիստոս անում․ «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ․․․» (Մտթ․ 11։28)։ Ապա մենք՝ մարդիկս, մեր բարի կամքով ընդունում ենք այդ լույսը։ Մեր բարի կամքն արտահայտվում է Նրա հանդեպ տածած մեր սիրո, աղոթքի, Եկեղեցու