4 Ապրիլ, Շբ, պահք
27/03/2026
Երկու սաղմոս կա, որ, ինչպես գիտենք, երգվել է Իդիթոմիի կողմից. դրանք են՝ երեսունութերորդ սաղմոսը և մյուսն էլ այն, որը այժմ մեր ձեռքի տակ է։ Այս սաղմոսների հեղինակությունը, համաձայն ավանդության, վերագրում ենք Դավթին։ Վերջինս հորինելով՝ Իդիթոմիին է փոխանցել ժողովրդի համար սաղմոսների նվագերգությամբ մարդկանց իրենց հոգու ախտերից հեռու պահելու հնարավորությունը, որի շնորհիվ էլ ովքեր լսում էին, հետ էին դառնում իրենց սխալ ուղուց, իսկ Աստված էլ
26/03/2026
Ձեր՝ ունկնդրելու հոժարամտությանը և մարմնով տկար լինելուս հակառակ՝ ձեզ հաղորդվող իմ խոսքի զորությանը նայելով՝ մտքիս գալիս է կաթնակեր մանկան պատկերը, որը ոչ մի կերպ չի ուզում բաժանվել մայրական կաթից: Եվ իսկապես որ, եթե մենք էլ, այդ մանկան նման, խանդաղատանքով փափագենք մեր մայրը եղող Եկեղեցու ստինքներից կաթ ըմպել, ստուգապես կձերբազատվենք մեր տկարություններից: Ու ինչպես որ յուրաքանչյուր մայր, եթե անգամ իր կաթի աղբյուրը ցամաքում էլ է, եթե
25/03/2026
«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար» (Տիմ. Գ 16)՝ շարադրված Սուրբ Հոգու կողմից այն նպատակով, որ ծառայի իբրև մարդկային հոգիների բժշկարան, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է իր մեղքի համար դարման ընտրել։ «Իսկ այդ բժշկությունն էլ,- ինչպես ասում է Սուրբ Գիրքը,- կարող է դադարեցնել մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։ Մարգարեները մեզ այլ կերպ են խրատում, պատմագիրները՝ ուրիշ, Օրենքը՝ մեկ այլ կերպ՝ առաքինության մասին զանազան խրատներ
24/03/2026
Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող
23/03/2026
Ինչպես որ, օրինակ, բժշկի նշանակումների դեպքում է, երբ դրանք ճիշտ կերպով ընդունվում ու հմտությամբ կիրառվում են, դրանցից մեծ օգուտ է լինում, նույնպես հոգևոր խրատների դեպքում է նաև, և մանավանդ երբ մարդը մինչև վերջ հավատարիմ է մնում հոգևոր պատվիրանին, այնժամ պատվիրանը նրան իմաստուն է դարձնում ու մեծապես օգտակար է լինում իր կյանքը դեպի կատարելություն ուղղելու հարցում: Եվ եթե լսելու լինենք Առակաց գրքին, այն հայտնապես մեզ պիտի ասի, որ «բարկությունը
21/03/2026
Սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ ու նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից: Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների
20/03/2026
Երեկ, տասնչորսերորդ Սաղմոսի մասին մինչև ուշ ժամը խոսելով, ուժասպառ եղանք, սակայն այժմ ձեզնից, որ բարեմտության պարտապաններն եք, պետք է պահանջեմ ձեր պարտքը, այն է՝ կիսատ թողնվածի լրացումը: Դուք պետք է միայն շարունակեք մի փոքր էլ ինձ լսել, որպեսզի եթե ձեզնից շատերը մոռացած էլ լինեն իմ նախկին խոսքերը, այժմ ինձ լսելու շնորհիվ չլինի այնպես, որ Սաղմոսից որևէ խոսք առանց ուսուցանվելու թողնվի: Այս փոքր խոսքը մեծ զորություն ունի կյանքի համար, ուստի
19/03/2026
Նախկինում մենք արդեն խոսել ենք մի երիտասարդի մասին, որի պատմությունը ջանասեր ունկնդիրը պիտի որ հիշի այն ժամանակ Ղուկասի ավետարանած օրինակի հիման վրա մեր պատմածից, իսկ այժմ ուսումնասիրենք մեկ այլ երիտասարդի պատմությունը, որը տարբեր է նախկինում մեր քննարկածից, քանի որ այն առաջինը, որին անդրադարձանք, փորձիչ էր, որ ուզում էր իր բերած պատճառաբանությունները հիմք դարձնելով՝ ստանալ այն, ինչ կամենում էր: Իսկ ահա մեր այս երիտասարդը ողջախոհաբար