19 Ապրիլ, Կիր
16/05/2017
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական
16/05/2017
Մի մարդ Հայր Պաիսիոսին ասաց. - Ես ողջ օրը քնում եմ: Ծերն ի պատասխան ասաց. - Սարսափելի չէ, քանի դեռ քնած ես՝ մեղք չես գործում: Ի՞նչ մարդիկ են այդ սրբերը, նույնիսկ սխալները, մեղքերն ու ցնորամտություններն են բարի մտքի վերածում, երբ դրանք բաց ենք անում նրանց առջև, որովհետև խոնարհ են: Խոնարհությունը նրանց հնարավորություն է տալիս ամեն ինչին գեղեցիկ տեսանկյունից նայել, գլուխը խոնարհել և իրենց մեզ պես ամբարտավան չպահել ու ասել. - Լսի՛ր, թե քեզ
15/05/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի: «Ի կատարած»-ը Ակյուղոսը և Թեոդիտոն հաղթություն են թարգմանում, որովհետև Դավիթն այս Սաղմոսն ասաց Աբիսողոմին հաղթելուց հետո, սա խորհրդանշում է նաև մահվան հանդեպ Տիրոջ հաղթանակը: Իսկ Յոթանասունից թարգմանության մեջ ի կատարած ասելով հասկանում են, թե օրերի լրումին կկատարվեն մարգարեությունները, ինչպես որ ասվում է, թե՝ այդ հույսով ննջեք և արթնացեք: Գոհություն է հայտնում Աստծուց, որ իրեն հաղթանակ պարգևեց: Խորհրդանշում
14/05/2017
Հինգ տարի անընդմեջ, մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, բազմաթիվ ուխտավորներ են այցելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հաղորդակիցը դառնալու իր հրաշագործ զորությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը,
13/05/2017
Խավար դարեր Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից Սուրբ Էջմիածին փոխադրվելուց հետո, Հայ եկեղեցում ակնկալված փայլուն շրջանը չսկսվեց: Մի շարք աթոռամոլ եկեղեցականներ սկսեցին իրար ձեռքից խլել կաթողիկոսական աթոռը՝ անազնիվ միջոցների դիմելով: Մեր սրբությունները ոտնակոխ եղան տիրապետող այլազգի իշխանների աչքի առջև: Ժողովուրդն էլ բարի հովիվ չունենալով հեռացավ Աստծո օրենքներից: 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրոնաբարոյական անկումը
12/05/2017
«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մատթ. 5:41-42): Մարդուն օգնելու տեսակներն ու կերպերը բազմազան են, սակայն, երբ հարցը վերաբերում է օգնելուն, շատ մարդիկ այն տեսնում են միայն նյութական, դրամական աջակցություն մեջ և առաջ քաշում իրենց «աղքատությունը»: Սակայն,
11/05/2017
«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի գիտելիք կամ ճանաչողություն, որը հայտնված չէ Քրիստոսով և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա, սատանայից է»։ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան («Ես եմ ճանապարհը. Քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն» գրքից։ Գանձասար, 1995թ.) Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության
10/05/2017
Մայիսի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ազատամարտիկ, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ Սարգսյան Կարենին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ազատամարտիկն իր թոշակառու մոր հետ բնակվում է Դավիթաշեն 1-ին թաղամասի 7/26 հասցեում: Կարենը վիրավորվել է զինծառայության ժամանակ և առ այսօր բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել: Վերջին երեք տարիներին