13 Դեկտեմբեր, Շբ
12/12/2025
«Եկէք երթանք ամայի տեղ մը, ուր առանձին կրնանք ըլլալ եւ հոն քիչ մը կը հանգչինք» (Մր 6.31)։ Բոլոր անոնք որոնք կը վազեն Աստուծոյ դաշտին մէջ, շատ կարեւոր է իրենց համար ժամանակ առ ժամանակ առանձնանալ եւ աղօթքի ու խոկումի նուիրուիլ։ Անդադար վազելը, յարատեւ աշխատանքը եւ չափազանց զբաղած ըլլալը, կրնայ յոգնեցնել մեզ ու տապալել։ Յիսուս չափազանց զբաղած մէկը չէր։ Ան յաճախ ժամանակ կը գտնէր առանձնանալու եւ աղօթելու։ Ինչպէս ինքնաշարժ մը կարիքը ունի
11/12/2025
«Աստված մեր ապավենն է» (Սաղմ. 61.7-8) Եթե տխուր հոգեվիճակով ենք ապրում, նշանակում է` ամբողջովին մեզ Աստծո կամքին չենք հանձնել: Ով ապրում է Աստծո կամքով, նա չի անհանգստանում, տագնապում, վհատվում և հուսահատվում, որովհետև հասկանում է, որ յուրաքանչյուր պարագա, իրողություն իր կյանքում` թե՛ լավ, թե՛ վատ, կատարվում է հանուն իր հոգու փրկության, որպեսզի կարողանա պատրաստ լինել մտնելու հավիտենական կյանք: Եթե ինչ-որ բանի կարիք ունի, նա իրեն հանձնում
10/12/2025
Երբ Աստուած փարաւոնին ներկայանալու եւ Իսրայէլի ժողովուրդը Եգիպտոսէն դուրս բերելու առաքելութեան կանչեց Մովսէսը, ան առարկեց որ «ծանրախօս եւ ծանրալեզու» մէկն է ինք, եւ հետեւաբար, չէր կրնար ստանձնել աստուածատուր առաքելութիւնը։ Աստուած անոր ըսաւ. «Գնա՛ հիմա ու ես՝ քու բերնիդ հետ պիտի ըլլամ եւ քեզի պիտի սորվեցնեմ ինչ որ պիտի խօսիս» (Ել 4.10-12)։ Մովսէս իր խօսելու անկարողութենէն կը վախնար եւ ահա Աստուած իրեն խօսելու կարողութիւն շնորհեց։
09/12/2025
Ավետարանում Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունից հիշատակվում են միայն այն դրվագները, որոնք ուղղակի առնչություն ունեն Հիսուսի կյանքի և փրկչական տնօրինությունների հետ: Նրա կենսագրության մնացյալ, այսինքն՝ մեծագույն մասը, ամբողջացվում է այն ավանդություններով, որոնք մեզ են հասել եկեղեցական գրականության հետ: Ըստ այդմ՝ Մարիամը Դավթի ցեղից էր: Նա աստվածատուր զավակ էր, որովայնից ընտրյալ, և նրա ծնունդը հրեշտակն էր ավետել: Աստվածածնի
08/12/2025
Այսօր մեծ թվով ծնողների համար մտահոգություն և խնդիր է դարձել, թե ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցի, համակարգչի և բջջային հեռախոսի հանդեպ կախվածությունից: Փաստ է, որ վիրտուալ կյանքը համառորեն փոխարինել է իրական կյանքին՝ օրեցօր պահանջելով նորանոր զոհեր: Սակավաշարժ ապրելակերպը, ցավոք, տարածում է գտել, և պասսիվ ժամանցի միջոցները շատ հաճախ են փոխարինում երեխաների կենսական ակտիվությանը: Թվում է, թե երեխան ոչնչով զբաղված չէ, այլ հանգստանում
06/12/2025
«Եթէ այս աշխարհին պատկանած ըլլայիք՝ աշխարհը ձեզ պիտի սիրէր, որպէս իրմէ եղող մէկը։ Բայց աշխարհը ձեզ կ՚ատէ, որովհետեւ ես ձեզ այս աշխարհէն զատեցի, եւ դուք այս աշխարհին չէք պատկանիր այլեւս» (Յհ 15.19)։ Երկրի վրայ ապրիլ բայց երկինքը բաղձալ՝ աշխարհը մեզի թշնամի կը դարձնէ։ Աշխարհը չի սիրեր երկինքը սիրողները։ Աշխարհը չի հանդուրժեր մեղքին նկատմամբ զզուանք ունեցող մարդոց։ Աշխարհը կը հալածէ ոեւէ մէկը որ կ՚ընդունուի Աստուծոյ կողմէ։ Կ՚անիծէ
05/12/2025
Ինձ անվասայլակին նստեցրած տանում էին շրջանային հիվանդանոցի միջանցքով: - Ո՞ւր,- մի բուժքույրը հարցրեց մյուսին:- Գուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր պալատ տանենք: Ես անհանգստացա: - Ինչո՞ւ ընդհանուր, եթե առանձինի հնարավորություն կա: Քույրերն այնպիսի անկեղծ կարեկցանքով նայեցին ինձ, որ ես անասելի զարմացա: Հետո արդեն իմացա, որ առանձին պալատ մեռնողներին էին տանում, որպեսզի մյուսները նրանց չտեսնեին: - Բժիշկն ասաց՝ առանձին,- կրկնեց բուժքույրը: Բայց
04/12/2025
«Ժողովուրդէն ոմանք մանուկներ բերին Յիսուսի, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ եւ աղօթէ», բայց աշակերտները սաստեցին բերողները։ Յիսուս անոնց ըսաւ. «Ձգեցէ՛ք որ մանուկները ինծի գան, արգելք մի՛ ըլլաք անոնց, որովհետեւ այդպիսիներուն է երկինքի արքայութիւնը» (Մտ 19.13-15)։ Մանուկները տաճար բերել եւ քահանաներէն կամ Րաբբիներէն խնդրել որ ձեռք դնեն անոնց վրայ եւ օրհնեն՝ սովորական երեւոյթ էր։ Յիսուս արդէն ոմանց կողմէ ճանչցուած էր իբրեւ հեղինակաւոր