Գրքեր

Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 3.9-11
9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում .....
Հակոբոս 3.7-8
7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը: Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների, .....
Հակոբոս 3:5-6
5. Սոյնպէս և լեզուս՝ փոքր ինչ անդամ է՝ և զմեծամեծս բարբառի: Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ըստ օրինակի էլ հանդիմանել է սկսում, քանզի այնտեղ ասաց, թե այն մեծ և հսկայական [նավը] մի փոքր թիի միջոցով այս ու այն կողմ է թեքվում ըստ նավավարի կամքի, իսկ այստեղ լեզուն, որ մարմնի փոքր անդամ է, սակայն թիի պես է, ասում է: Ուստի նա ոչ ձեռքի պես երկար է, ոչ ոսկորների պես կարծր, ոչ ոտքի պես հաստատուն է և ոչ էլ գլխի չափ մեծ, այլ .....
Հակոբոս 3:1-4
1. Մի՛ բազում վարդապետք լինե՛լ, եղբա՛րք իմ, գիտասջի՛ք, զի մե՛ծ դատաստան ընդունելոց եմք: 2. Քանզի բազո՛ւմ ինչ յանցանեմք ամենեքեան, եթէ ոք բանիւ ո՛չ յանցանիցէ՝ նա՛ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե՛լ զամենայն մարմին իւր: 3. Տե՛ս՝ զի ձիոց սանձս ի բերան դնեմք՝ առ անսալո՛յ նոցա մեզ, և զամենայն մարմինս նոցա նուաճիմք: 4. Ահաւասիկ և նաւք՝ ո՞րպիսի ինչ են, և ի սաստիկ հողմոց վարին. և փո՛քր թևովն շրջին՝ յո՛ր կոյս և միտք ուղղչին կամիցին: Եղբայրնե՛ր .....
Հակոբոս 2:25-26
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով: Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ: Այս պոռնիկը հեռավոր .....
Հակոբոս 2.20-24
20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝ .....
Հակոբոս 2.18-19
18. Այլ թերևս ասիցէ ոք (ի ձէնջ). եթէ դու հաւատս ունիս՝ և ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, և ես ցուցի՛ց քեզ ի գործոց իմոց զհաւատսն: Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»: Կարծես ընդդիմանում է խոսքին և տարակուսանքով է խոսում՝ հանդիմանելով նրանց իրենց թերության համար: Այլ թերևս մեկն ասի, ասում է, դու հավատ ունես, որով պարծենում .....
Հակոբոս 2.14-17
14. Զի՞նչ օգուտ իցէ, եղբա՛րք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ և գործս ո՛չ ունիցի. Մի թէ կարիցե՞ն հավատքն ապրեցուցանել զնա: 15. Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե՛րկք կամ կարօտեալ աւո՛ւրն կերակրոյ: 16. Ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. երթա՛յք խաղաղութեամբ՝ ջեռարո՛ւք և յագեցարո՛ւք. և տայցէք ո՛չ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ: 17. Սոյնպէս և հաւատք՝ եթէ գործս ո՛չ ունիցին, մեռե՛ալ են առանձինն: Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն .....
Հակոբոս 2.13
13. Զի անողո՛րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո՛չ առնիցէ զողորմութիւն: Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել: Բոլոր գրքերը մեզ ամենուր ողորմություն են պատվիրում [անել], և նրանց գրեթե բոլոր ճառերը այս մասին են բովանդակում: Եվ հատկապես մեր Տերն ու Աստվածը հաճախակի սրա մասին օրենքներ է տալիս՝ երբեմն երանի տալով ողորմածներին և մեծագույն վարձքեր խոստանալով և երբեմն էլ սպառնալով անողորմներին և անեծքի արժանի համարելով: Այս .....
Հակոբոս 2:6-12
6. Եւ դուք անարգէք զաղքատս: Իսկ դուք անարգում եք աղքատներին: Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը: Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու .....
Հակոբոս 2:5
5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք: Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ .....
Հակոբոս 2:1-4
1. Եղբարք իմ, մի՛ աչառանօք ունիցիք զհաւատսն Տեառն մերոյ Յիսուսի, որ Տէրն է փառաց: 2. Եթէ մտանիցէ ի ժողովուրդս ձեր այր, որ ունիցի մատանի ոսկի և հանդերձս պայծառս, մտանիցէ անդր և աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս: 3. Հայիցիք ընդ այն, որ ունիցի զհանդերձսն պայծառս, և ասիցէք՝ եթէ դու նի՛ստ աստ պատուով. և ցաղքատն ասիցէք՝ եթէ յոտն կաց այտի. կամ թէ՝ ե՛կ նի՛ստ առ պատուանդանիս իմում: 4. Եւ ո՞չ խղճիցէք ի յանձինս ձեր, և լինիցիք դատաւորք չարեացն խորհրդոց: Եղբայրնե՛ր .....
Հակոբոս 1:27
27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ: Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից: Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն .....
Հակոբոս 1:26
26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն: Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում .....
Հակոբոս 1:25
25. Իսկ որ յառեալ և ի կատարեա՛լ օրէնս ազատութեանն հայեցի, և ի նմին կացցէ, ո՛չ եղև նա լսօղ մոռացութեան, այլ առնելի՛ գործոյն. նա՝ յառնելն իւրում լիցի երանելի: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի: Ինչպես որ օրինակով ցույց տվեց և հավաստիացրեց, թե լսելուց օգուտ չկա, եթե չկատարես, ապա բացում է կատարման դուռը և ներս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․