Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Տեառնընդառաջ
«Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ. 29):   Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը` քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայվելու հիշատակը, երբ աստվածախոս Ղուկաս ավետարանչի միջոցով ևս մեկ անգամ մտովի տեղափոխվում ենք երկու .....
Բուն Բարեկենդան
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը: Սիրելինե՛ր, գիտենք, որ բարեկենդանները նախորդում են պահոց օրերին և այս մեկն էլ Բուն Բարեկենդան է կոչվում, որովհետև նախորդում է տարվա մեջ ամենաերկար ու կարևոր պահոց շրջանին: Այս տոնը խորհրդանիշն է նախամարդու դրախտում անցկացրած երանելի ու լուսավոր օրերի, երբ մարդ .....
Կյանքի ջրի աղբյուրը
«Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն»» (Հովհ. 7:37, 38): Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Ահա այս ավետարանական տողերն են, որ Աստծո խոսքերի մասին մտորելու մի հրաշալի առիթ են տվել մեզ այսօր: Այս խոսքերը Քրիստոս արտասանեց ավելի քան երկու հազար տարի առաջ, բայց այսօր դրանք արդիական են առավել քան երբևէ: Այսօր, երբ նայում ենք 21-րդ դարը թևակոխած աշխարհին, .....
Կենդանություն տվող Աստված
«Զի հաց յԱստուծոյ է, որ իջանեն յերկնից և կեանս տայ աշխարհի»: «Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ, Այսօր մեր խորհրդածության առիթն է լինելու Տիրոջ հոգատարությունն ու խնամքը առ մարդիկ: Տերը սիրում է մեզ, և նրա սիրո ու հոգատարության դրսևորման ապացույցը, վկան, արտահայտությունը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն ու ընծայաբերումն են: «Աստված .....
Քարոզ Անվանակոչության տոնի
Սիրելի բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ, Ամեն տարի այս օրը, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի լուսաշող Ծննդյան ութերորդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում՝ ի պատիվ Տիրոջ Անվանակոչության տոնի: Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը տեղի է ունեցել Նրա ծննդյան ութերորդ օրը, թլպատության հետ միասին, որ ընդունված ավանդույթ էր Իսրայելում: Այս ավանդույթի ակունքները մեզ տանում են Քրիստոսի Ծնունդից հազարավոր տարիներ .....
«Ով հավատում է Ինձ կապրի, թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25)
«Ով հավատում է Ինձ կապրի, թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25) Քրիստոնյա հավատացյալների համար ավետարանական ճշմարտությունները ուղեցույց են կյանքի ցանկացած պարագայում, կամ ստեղծված իրավիճակում: Այդ առումով քրիստոնյաները աշխարհում ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ իրենց Փրկիչը միշտ իրենց հետ է, ոչ միայն այս անցավոր կյանքում, այլ նաև հանդերձյալում: Այդ ամենը իմանալով հանդերձ գաղտնիք չէ, որ մարդ արարածը միշտ էլ վախով է համակված մահվան երևույթի .....
Ճշմարիտ աստվածպաշտությունը
«Որ առնէ զճշմարտութիւն՝ Գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան» (Հովհ. 3:21) «Ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծո կամքի համաձայն» (Հովհ. 3:21) Սիրելի հավատավոր զավակներ Աստծո, Աստվածհայտնության սիրով ու լույսով զորացած մեր գոհաբանական աղոթքն ենք առաքում առ Աստված: Այս օրերին մեր շուրթերին է Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսը՝ Քրիստոս .....
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Լուսաշող խնդությամբ լի սրտով շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսապայծառ տոնի կապակցությամբ և բերում ձեզ այս սքանչելի տոնի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:  Այսօր ցնծում է Երկինքն ու երկիրը և ես էլ, սիրելինե՛ր, փառաբանությունս եմ բերում մեր Տեր Աստծուն, որ կրկին անգամ հնարավորություն ունեմ զգալու յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր այս .....
Ամանորի քարոզ
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Անչափ ուրախ եմ, որ այսօր՝ Նոր Տարվա առաջին օրը, մեր Երկնավոր Հոր տանն ենք հավաքվել ու մի համերաշխ ընտանիքի պես ենք նշում այս տոնը: Թույլ տվեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ուղղել ձեզ և ձեր ընտանիքներին՝ Ամանորի այս հրաշալի տոնի առթիվ, և Աստվածային սերն ու բարեշնորհությունը մաղթել ամենքիս: Տոնի անունն ինքնին ենթադրում է, սիրելինե՛ր, որ միմյանց ուղղված մաղթանքների մեջ անպայման «նոր» .....
Շնորհավոր Ամանոր
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մեր կայքի հավատարիմ ընթերցողնե՛ր, Ահա՛, իր ավարտին մոտեցավ 2015 թվականն ու երբ կանգնած ենք 2016-ի նախաշեմին՝ շտապում եմ շնորհավորանքներս բերել ամենքիդ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Մեկ տարի էլ անցավ, սիրելի՛ հավատացյալներ, իր հետ տանելով զանազան փորձություններ ու դժվարություններ, որոնց միջով ձեզնից շատերն անցան և ձեռք բերեցին գալիք տարում հնի սխալներն ու վրիպումները չկրկնելու այնքան .....
«Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13):
«Յարգեցե՛ք զայդ, մինչև եկից» «Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13):  Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց, Այսօր՝ տարվա այս վերջին կիրակին, խորհրդածելու առիթ ունենք Տիրոջ պատմած մնասների առակի շուրջ: Մի ազնվական մարդ գնաց հեռու երկիր՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար: Կանչելով իր ծառաներին՝ նրանց տասական մնաս տվեց, որպեսզի շրջանառության մեջ դնեն դրանք մինչև իր գալը: Երբ վերադարձավ, ծառաները նրան .....
Փարիսեցու և մաքսավորի առակը
Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ, Քարոզիս թեման՝ այսօրվա ավետարանական ընթերցվածքը, քաջ հայտնի է ամենքիդ: Բոլորդ էլ բազմիցս լսել եք տերունական այս առակն իր մեկնաբանություններով, սակայն վստահեցնում եմ, որ դրա խորհուրդն ու պատգամն այնքան խորապես կարևոր են քրիստոնյաներին, որ կարիք է զգացվում տարեցտարի թարմացնելու այն մեր հիշողություններում և ըստ դրա՝ վերանայելու մեր սրտերն ու հոգիները: Այսպիսով, խոսքս փարիսեցու և մաքսավորի առակի .....
Փրկի՛ր մեզ չարից
Սիրելի հավատացյալ զավակներ,  Բնաբանիս այս խոսքերը խնդրանք է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց մեզ, դիմելով մեր երկնավոր Հորը: Աստվածային արարչագործությունը զուգորդվում է սիրով եւ բարությամբ ու այս շնորհները իրենց անսպառ էությամբ մշտապես առկա են մարդու կյանքում:   Այսուհանդերձ մարդը երբեմն կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հեռանում է Աստծո բարիքներից ու սիրուց: Աստված Սեր է, Աստծո Սերը կյանք դարձավ Քրիստոսի .....
Ս. Աննայի հղիությունը Սուրբ Աստվածածնով
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարվել է ևս մեկ լուսապայծառ տոնով: Հայկական բոլոր եկեղեցիներն այսօր նշում են Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ սա տոն է համայն մարդկության համար, քանի որ Սուրբ Աստվածածնի աշխարհ գալը նորացրեց ողջ մարդկային ցեղն ու նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերափոխեց: Երբ բանսարկուն գայթակղեց նախամարդկանց .....
Մեծ խնջույքի առակը
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից  է՝ «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը», որ հանդիպում է միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակը   այն մասին է, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում և երբ իր ծառաներին ուղարկում է` հրավիրվածներին կանչելու, նրանք զանազան պատճառաբանություններով հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․