Գրքեր

Ուխտագնացություն
Սիրիահայ համայնքն ուխտի մեկնեց Օշական
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր .....
Ուխտագնացություն դեպի Տաթև. կառուցենք մեր տաճարները
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները՝ թվով քառասուն հոգի, միասնական աղոթքից հետո սկսեցին իրենց ուխտի ճանապարհը՝ իմաստավորելով այն աղոթքով և սաղմոսերգությամբ: Համայնքային կյանքում .....
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը մեկնեց ուխտագնացության
Երկնավոր Հոր համար Իր պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր մի որդի անկրկնելի է: Հոգածու Հոր սերը վայելող ամեն մի որդի փորձում է ավելի լավ ճանաչել իրեն սնող և խնամող Ծնողին: Հայրն Իր որդիներին Իրեն ճանաչելու բազմաթիվ ճանապարհներ է շնորհել, մնում է միայն, որ որդիներն իրենց կողմից ջանք թափեն փնտրելու և գտնելու այդ ճանապարհները, որոնք միավորվում են՝ դառնալով դեպի Հայրը տանող միակ փրկարար ուղին: Աստվածճանաչողության և Աստծուն մոտենալու .....
Ուխտագնացություն՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղության
Ամեն մի ուխտագնացություն ուխտավորի առջև նոր հոգևոր հորիզոններ և պատուհաններ է բացում դեպի հոգևոր աշխարհ տանող: Հուլիսի 31-ին վաղ առավոտյան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, եկեղեցում միասնաբար աղոթելուց հետո մեկնեց ուխտագնացության Գավառի Սբ. Աստվածածին և Սբ. Կարապետ եկեղեցիներ, Այրիվանք, Վանեվանի և Մաքենյաց վանքեր: Թվով երեսուն ուխտավորների հոգևոր ընթացքն ուղղված էր Հայոց .....
Դեպի Կյանք առաջնորդող երիտասարդների աղոթքի ուղին
Հուլիսի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Գևորգ սրկ. Համբարձումյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Ծաղկաձորի Կեչառիս և Մեղրաձորի Թեժառույգի վանական համալիրներ: Վաղ առավոտյան երիտասարդները միասնաբար աղոթեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, որտեղից և շարունակեցին աղոթքի իրենց ուղին, որ նվիրված էր Հայոց աշխարհի խաղաղությանը .....
Քաղաք, որտեղ թողեցի սրտիս մի մասը
Կատարվեց: Մեկ տարուց ավելի հոգումս փայփայած երազանքը կյանքի կոչվեց: Կրկին մեկնում եմ Երուսաղեմ, որտեղ մեկ տարի առաջ թողեցի սրտիս մի մասը՝ վերադառնալու հույսով: Հույզերը փոթորկում են հոգիս, չեմ կարողանում կենտրոնանալ, նույնիսկ այս տողերը գրելիս եմ զգում սրտիս անհանգիստ զարկերը: Փորձում եմ նկարագրել աննկարագրելին ու անբացատրելին: Տիրոջ հետքերով ենք գնալու: Գիտեմ՝ անարժան եմ, թույլ եմ ու տկար հոգևոր կյանքում, բայց հոգիս ցնծում է: Ցնծում .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի մասնակցությունն ուխտի Սբ. Պատարագին
Հայաստանի ամենահին քաղաքներից Արտաշատում արդեն մեկ տարի է, ինչ հնչում է նորակառույց Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու զանգերը՝ աղոթքի հրավիրելով հավատացյալ հայորդիներին: Նորակառույց եկեղեցու օծման օրը՝ մայիսի 31-ը, հռչակվել է որպես եկեղեցու ուխտի օր: Այս տարի ևս նույն օրը եկեղեցին բազմամարդ էր ուխտավորներով: Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրը նշավորվեց ուխտի Սբ. Պատարագով, որը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. .....
Մակարավանքն իր հաղթական խաչով վկայում է հայ ուխտավորի հոգու ամրությունը
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը մայիսի 22-ին վաղ առավոտյան խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ ուխտի ճանապարհ անցավ դեպի Մակարավանքի միջնադարյան վանական համալիր: Ուխտավորների աղոթական ուղու սկիզբը դրվեց «Տերունական աղոթք»-ով: Աղոթքի ճանապարհն ուխտավորներին տանում էր դեպի այն հոգևոր բարձրունքը, ուր հայ քրիստոնյան հասել ու կերտել է հավատքի մեծ ուժի և ջանքերի շնորհիվ: Արդեն վերանորոգված վանքը վկայում .....
Ուխտագնացություն Քրիստոսի հետքերով
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով 50 անդամներ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ից մայիսի 5-ը տասնօրյա ուխտագնացությամբ եղան մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում: Ուխտավորների ուղին դեպի խաղաղության քաղաք ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանը: Ուխտավորներից .....
Համբարձման տոնը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ից առ այսօր սիրիահայ համայնքը, համախմբվելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, դարձել է գործուն համայնք հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Հայ եկեղեցին մայիսի 5-ին տոնախմբեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, և տնօրինական այս օրը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ՝ ուղղված Հայոց աշխարհի, Սիրիայի և համայն աշխարհի .....
Նորավանքն իր ուխտով թող հովանի լինի Հայոց բանակին
Հայաստանի տարբեր սրբավայրեր իրենց ուխտի օրերն ունեն: Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի օրն արդեն 17 տարի է, ինչ երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Նորավանքի ուխտի օր: Այս տարի ապրիլի 10-ին էր Վայոց ձորի նշանավոր սրբավայրի ուխտի օրը: Սրբավայրն իր սուրբ հարկից ներս բազմաթիվ ուխտավորների էր հյուրընկալել: Այդ ուխտավորների թվում էին նաև Զորավոր Սբ. Աստվածածին .....
Ուխտավորներն իրենց խոնարհումը բերեցին Սբ. Կարապետի մասունքի առջև
Ուխտավորն իր հավատքի ճանապարհն ամեն անգամ իմաստավորում և վերանորոգում է աղոթքի ճանապարհով՝ ուխտագնացությամբ: Աղոթքի հերթական ճանապարհը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, անցավ Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ ապրիլի 2-ին՝ ուխտի մեկնելով Գավառի Սբ. Կարապետ եկեղեցի: Սրբի հիշատակության օրը Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Սբ. Զատկին հաջորդող շաբաթ օրը: .....
Հոգևոր ճամփորդության ուրախությունը
Պահեցողության շրջանում քրիստոնյայի հոգու ամրությանն է ուղղված նաև հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հավատավոր անձի համար թանկագին մի պարգև է անցնել մի ճանապարհ, որ տանում է դեպի Աստծո տուն: Այդ լուսավոր ուղիներն աստիճանաբար մոտեցնում են անձին Աստծո ներկայությունը վայելելու կատարյալ ուրախությանն ու երջանկությանը: «Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ .....
Երիտասարդ ուխտավորների ուղին դեպի հոգևոր բարձունքներ
Հիսնակաց պահքի բարեկենդանին՝ նոյեմբերի 15-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ուխտավորաբար եղան Վայոց Ձորի սրբավայրերում: Օրը Տերունական էր՝ կիրակի, և երիտասարդ ուխտավորները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր .....
«Ուխտ ունենք մեր Երկնավոր Տիրոջ հետ»
«Ուխտ անելը փոխադարձ է, ստանալով հանդերձ, պետք է կարողանանք նաև տալ». նոյեմբերի 8-ին կիրակնօրյա Սբ. Պատարագին այս խոսքով սկսեց իր քարոզն Ախթալայի Սբ. Աստվածածին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա գտնվող ամենամեծ վանքում՝ Ախթալայի վանական համալիրում, այդ օրվա Սբ. Պատարագին իրենց մասնակցությունն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․