Գրքեր
23 Նոյեմբեր, Բշ Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Ս. Վասիլուհին († 303), որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից՝ առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 312 թվականին:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․