Գրքեր
29 Նոյեմբեր, Շբ Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օր

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որը լի է հավատով և ջերմեռանդ սիրով դեպի մայր եկեղեցին: Ամեն տարի սուրբ առաքյալների հիշատակության օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Հայ Առաքելական եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի երկրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․