Գրքեր
2 Փետրվար, Բշ Սուրբ Ատոմյանց հիշատակության օր

Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտն սկսում է հալածել քրիստոնյաներին, Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարներն սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի լեռնաբնակ ճգնակյաց սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող է անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․