29 Հունիս, Բշ
Դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր և, քո բնությանը հակառակ, բարի ձիթենու վրա պատվաստվեցիր (Հռոմեացիներ 11: 24):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.
Քրիստոնեական մեծագույն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ խորհենք, թե Աստված ինչպես մեզ վայրի ձիթենուց կտրեց և բարի ձիթենու վրա պատվաստեց. անհավատության սխալ ընթացքից մեզ փրկեց, բարի կյանք պարգևեց ու նորոգեց մեզ փրկության հույսով:
Սիրելինե՛ր, մենք հավատում ենք Աստծուն, ուստի մենք պետք .....
«Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն՝ որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում»: (Մատթ. ԺԳ 24)
Ահավասիկ, սիրելիներ, իբրև այսօրվա հոգևոր կերակուր Մատթեոս ավետարանչի շուրթերով ինչ առակ պատմեց մեր Տեր Հիսուս՝ երկնքի արքայությունը բացատրելով ու նմանեցնելով մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանելու էր ելել: Արդար և մաքուր ցորեն էր ցանել տվել՝ ակնկալելով առատ բերք ստանալ: Սակայն նա հարևան արտում մի թշնամի ուներ, որ, չարությամբ լցված ու .....
«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տվեց նրանց ու ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրվի նրան, բայց միայն՝ Հովնան մարգարեի նշանը» (Մտթ. 12:38, 39)
Քրիստոսակիր Հայ Եկեղեցու սիրելի զավակներ,
Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ քիչ առաջ լսեցինք, օրենսգետներին ու փարիսեցիներին ուղղված Տեր Հիսուս Քրիստոսի .....
«Ձեզ հանձնում եմ Աստծուն և Նրա շնորհի խոսքին, Նրան, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ (Գործք 20:32)»:
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այս ավետարանական խոսքերը վերաբերում են ոչ միայն Սուրբ Պողոս առաքյալին, այլ նաև մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին, որն իր կենդանության օրոք ջանք չխնայեց մեր ժողովրդի դարձի և փրկության համար, և որի նշխարների գտնվելը տոնում ենք այսօր: Սուրբ .....
«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:
«Եկեք շինենք լույսի սուրբ խորանը, որովհետև սրանից ծագեց մեզ համար լույսը Հայաստան աշխարհում» (Շարակնոց):
Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հավատավոր զավակներ,
Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի հայտնի շարականի տողերն են դարեր ի վեր հնչում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների սուրբ կամարների տակ այս օրը՝ նշանավորելով Մայր Աթոռ Սուրբ .....
Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար (Եսայի 60:7):
Սիրելի՛ հավատացյալներ հայորդիներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր հիմնադիր հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնը: Այն նշանավորվում է մեզ համար, քանի որ դրանից հետո Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց .....
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Ամառային ջերմության և բերկրանքի այս օրը մեր եկեղեցիներում հիշատակվում է մեծն Եղիա մարգարեն: Եվ այդ առթիվ այսօր Ս. Պատարագի բոլոր ընթերցվածքները նվիրված էին նրա կյանքի ու գործի մեջ արտացոլված պատգամին: «Եղիան մարդ էր՝ մեգ պես չարչարելի»,- պատգամում է Հակոբոս առաքյալն իր նամակում՝ դրանով կարծես արտահայտելով Եկեղեցու այն գիտակցումր, թե Եղիա մարգարեն յուրօրինակ, կենդանի մի պատգամ է, խրատ՝ հավատացյալներիս .....
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնից հիսուն և Համբարձման տոնից տասը օր է անցել արդեն և կրկին ուրախությամբ հավաքվել ենք ահա՛ մեր Երկնային Հոր տանը՝ միասնաբար նշելու տերունական տոների լրումը հանդիսացող Հոգեգալստյան տոնը, որ այսօր նշում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
Մոտ քսան դար առաջ, գարնանային այս օրերին դեպքերը բավականին արագ զարգացան «խաղաղության քաղաքում» և հոգեկան մեծ հույզերի .....
«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Ինչպես երեկ մեր եկեղեցում Երկրորդ Ծաղկազարդն էր, այնպես էլ այսօր, ըստ ավետարանական ընթերցվածքների, անիծված թզենու երկրորդ հիշատակության օրն է, ինչպես Մեծ պահքի Ավագ երկուշաբթի օրը: Այսօր նաև մեր եկեղեցում Սուրբ Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրն է, այդ իսկ պատճառով Արարատյան .....
Սիրելի բարեպաշտ հայորդիք.
Այսօր խորհրդավոր տոն է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում: Մի քանի օր առաջ մեծ շուքով տոնեցինք Հրաշափառ Ս. Համբարձումը:
Համբարձման սքանչելի տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ:
Այս տոնն ըստ ավանդության կարգել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, և այն միայն Հայոց Եկեղեցին է տոնում: Եթե Բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Անցյալում մնացին արդեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող հոգևոր ցնծության քառասուն օրերը, և այսօր միասնաբար նշում ենք Նրա ոչ պակաս փառահեղ և հոգևոր խնդությամբ լի Համբարձման տոնը: Եթե Տիրոջ հարությունն ազդարարում է մահվան դեմ տարած Նրա հաղթանակի մասին և մահկանացուներին ազատում մահվան կապանքներից, ապա համբարձումը երկիրը միացնում է երկնքին՝ վերացնելով այն դարավոր անջրպետը, .....
«Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:10):
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության շրջանի՝ Հինունքի վեցերորդ կիրակին է: Մենք շարունակում ենք միմյանց ավետել՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Սակայն ուշագրավ է, որ այսօրվա ավետարանական ընթերցվածքները կրկին կորած դրամի, կորած ոչխարի և կորած, այն է՝ անառակ որդու մասին .....
«Այսօր ընդ ամպս լուսաւորս երեւեալ նշան տէրունական սուրբ խաչին, զի հաղթեսցուք նովաւ անօրէն թշնամւոյն…» (Շարակնոց):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և հրաշափառ Հարության տոնից հետո, հիսուն օր շարունակ մեր Եկեղեցու սուրբ Խորանից, խաղաղության հետ մեկտեղ, բաշխվում է Փրկչի հարության բարի լուրը կյանքի տևականությունն ու հավերժությունն ազդարարող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Ամեն .....
Սիրելի՛ բարեպաշտ հայեր համայն աշխարհի,
Յուրաքանչյուր տարի այս օրը համախմբվում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ միասնաբար հիշելու 1915թ.-ին տեղի ունեցած մարդկության մեծագույն չարագործություններից մեկը՝ հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: Համընդհանուր ցավի հիշողությունը միախմբում է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող, տարբեր տարիքի ու դիրքի մարդկանց: Եղեռնագործության պատճառով ողջ աշխարհով ցրված ժողովուրդը մի սիրտ է դառնում .....
Սիրելի՛ հավատարիմ հետևորդներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու,
Տիրոջ հրաշափառ հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում ենք ահա գտնվում, երբ Ամենակալ Աստծո օգնությամբ անցել ենք Մեծ պահքի ինքնամաքրման շրջանը, անկեղծ ինքնաքննության միջոցով ճանաչել ինքներս մեզ, ապաշխարության ամոքիչ զորությամբ փորձել հաղթահարել մեր մեղավոր «ես»-ը, և այժմ լիարժեքորեն վայելում ենք Սուրբ Հարության տոնի պարգևած աստվածաբույր հոգևոր ուրախությունը, որ հատուկ .....