
Սուրբ Գրքով Աստված խոսում է մեզ հետ, հայտնում մեզ Իր սուրբ կամքը, հրավիրում մեզ կատարելու Իր պատվիրանները, մեր փրկությունը որոնելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցությամբ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մենք հանապազ չխոսենք Նրա հետ, մեր սիրտը չբանանք Նրա առաջ, մեր աղաչանքը, օրհնությունը, գոհությունը, փառաբանությունը չհայտնենք Նրան, որն է աղոթքը՝ «խոսք ընդ Աստված»:
Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:
Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:
Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:
Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:
«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):
Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:
Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինիմեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:
Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):
Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:
Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:
«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Հա՛յր, ասացիք, որ մարտկոցս պետք է հոգևոր բովանդակությամբ լիցքավորեմ: Իսկ ինչպե՞ս դա անեմ:
- Ջանա հոգևոր վեհանձնություն, նախանձախնդրություն ձեռք բերել, որպեսզի շահադիտությունն անհետանա: Այն խոչընդոտում է աղոթքին, որովհետև մարդուն բաժանում է Աստծուց, անթափանցելի պատ է դնում նրանց միջև: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անթափանցելի պատ: Ասես Աստված քեզ ասում է. «Զավա՛կս, ես քեզ չեմ հասկանում»:
- Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է հետևողական լինել .....
- Հա՛յր, եթե ես կրքեր ունեմ, ապա սիրտս կարո՞ղ է աղոթքի մեջ վարժվել:
- Սիրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից, .....
Առանձնական աղոթքը՝ սենյակում, փակ դռնով և ծածուկ կատարվող (Մատթ. 6:6), գուցե աղոթքի տեսակներից ամենատարածվածն է, բայց հարկ է հիշել, որ մարդը անհատ լինելուց բացի նաև հասարակության անդամ է: Մարդը՝ որպես այդպիսին, ինչպես իր մասնակցությունն է ունենում ընտանեկան, հասարակական և պետական կյանքին, այնպես էլ՝ որպես եկեղեցու անդամ, պետք է մասնակից լինի նաև եկեղեցական կյանքին, եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքին: Եթե ընտանեկան, հասարակական և պետական .....
- Պատերազմ կլինի՞, հա՛յր:
- Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի:
- .....
- Հա՛յր, ի՞նչ անել աղոթքի անհրաժեշտություն զգալու համար:
- Պետք էր պատերազմում եղած լինեիք, որպեսզի հասկանայինք միմյանց: Պատերազմի ժամանակ ռազմաճակատում, երբ կենտրոնի հետ մշտական կապի մեջ էինք, մեզ ավելի անվտանգ էինք զգում: Երբ երկու ժամը մեկ էինք կապի դուրս գալիս, մեզ ապահով էինք զգում: Եթե օրը ընդամենը երկու անգամ էինք կապ հաստատում՝ առավոտյան և երեկոյան, ապա մեզ լքված էինք զգում: Նույնն աղոթքի պարագայում է: Որքան շատ է մարդն աղոթում, .....
- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում:
- Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս:
- Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել:
- Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց:
- Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք .....
- Ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր:
- Քեզ փոքր երեխայի պես զգա, իսկ Աստծուն՝ որպես քեզ հայր, և խնդրիր Նրան այն ամենն, ինչի կարիքն ունես: Աստծու հետ այս կերպ զրուցելով՝ այլևս չես ցանկանա Նրանից հեռանալ, որովհետև մարդը միայն Աստծու մեջ է անվտանգություն, մխիթարություն, աստվածային քնքշությանը միավորված անկկարագրելի սեր գտնում: Աղոթքը նշանակում է Քրիստոսին սրտում ընդունել և սիրել ողջ էությամբ: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ .....
Անգործություն
Սուրբ Գրիգոր Նազիանզացին մի առիթով Սուրբ Բարսեղ Կեսարացուն ասել է. «Ինձ համար ամենամեծ գործը անգործությունն է»: Այս անգործությունը չի նշանակում պարապություն, սա առաջին հերթին մարմնական անգործությամբ մտքի և սրտի անընդհատ գործելն է և բարձրանալը դեպի Աստված: Ամեն մեղք, որը մարդու բարոյականության պարտությունն է, սկսվում է մտքից և սրտից: Եվ Ավետարանն էլ մտքով շնանալը համարժեք է համարում մարմնով շնանալուն (Մատթ. 5.28): Մինչդեռ .....
Սիմեոն Նոր Աստվածաբանն առանձնացնում է աղոթքի և ուշադրության երեք կերպ: Նա ուշադրությունն անբաժան է համարում աղոթքից, ինչպես հոգին՝ մարմնից: Ուշադրությունը պետք է ընթանա աղոթքի առջևից և այն պահպանի չար խորհուրդներից: Ուշադրությունը պետք է առաջինը պայքարի մեղքի դեմ և հակադրվի չար խորհուրդներին, որոնք կարող են մուտք գործել սիրտը: Իսկ աղոթքը պետք է հետևի ուշադրությանը և ոչնչացնի ու կործանի բոլոր այն չար խորհուրդները, որոնց դեմ մինչ այդ ուշադրությունը .....
Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու .....
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ .....
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ .....