14 Փետրվար, Շբ
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի:
- Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ՝ .....
«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28):
Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը, .....
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....
Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն .....
21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը: Նյութական .....
Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է:
Նախկինում .....
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի .....
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23):
«Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, .....
Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն...
Պատվիրան... Ով չի լսել այս խոսքը... Ով է, որ չգիտի պատվիրանները, որոնք հազարամյակներ ի վեր մարդկության մի սերունդը երկյուղածաբար մյուսին է փոխանցում և ուսուցանում դրանց` որպես մարդկային կյանքի հավիտենական ուղենիշներ... Սակայն եկեք մի պահ հարց տանք մեզ. որքանո՞վ են այդ պատվիրաններն ապրում մեր կյանքում... Իսկ թե դրանք իրենց լրիվության մեջ մեր ապրելակերպը չեն, .....
Մի պահ կանգ առնենք, մարդիկ... Կանգ առնենք մի պահ ու նայենք մեր կյանքին: Ոչ, նկատի չունեմ` իրադարձություներին, այլ` կյանքին: Մենք հաճախ կյանքը տեսնում ենք որպես իրադարձությունների մի շղթա, իրադարձությունների, որոնք պատահում են մեզ հետ, մեր շուրջ: Մենք վաղուց արդեն նույնացրել ենք մեր կյանքը այդ իրադարձությունների հետ և ասելով «ապրել»` հասկանում ենք ինչ-որ իմաստով «խաղալ» այդ իրադարձությունների դաշտում: Եվ մեր ողջ կյանքն անցնում .....
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում:
Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր .....
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի .....
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում:
Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց .....
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»:
- Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ, .....
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ:
- Որպեսզի ընտրի Իր զավակներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին հանդիպելով: Եվ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող վախեցնել մեզ:
Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում .....