Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է վստահությունն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն իրողության արդյունքն է, որ ֆրանսիական թերթերից մեկը կոչեց վստահության համընդհանուր ճգնաժամ: Ի՞նչ գործոնների պատճառով է առաջանում վստահության ճգնաժամը:
Վստահությունն ինչ-որ մեկի խոսքի կամ գործի հանդեպ լիակատար երաշխավորություն և ինչ-որ բանի ճշգրտության, հուսալիության .....
Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ գիտական զարգացումները լույսի արագությամբ առաջ են գնում: Աշխարհ, որտեղ տեխնոլոգիան մեզ տալիս է հակասություններ՝ առաջադիմություն և կործանում, քաջություն և վախ, ուրախություն և տխրություն և այլն: Աշխարհ, որտեղ հղիությունն այլևս միայն մարդկային փորձառություն չէ, այլ նաև տեխնոլոգիական։
Այս հոդվածի նպատակն է խոսել ոչ միայն հղիության ռոբոտի դրական կողմի մասին, ինչպես շատ համացանցային կայքէջեր անում .....
Հռութ գիրքը Հին կտակարանի պատմական գրքերից է: Գրքի հեղինակը Սամվել մարգարեն է։ Մարգարեն մեզ համար գրի է առել Հռութ անունով երիտասարդուհի հեթանոս կնոջ պատմությունը, որն ամուսնացել էր մի իսրայելացու հետ, շատ էր սիրում իր ամուսնուն ու սկեսուրին, և մինչև իսկ գնաց Իսրայելի ժողովրդի հետ Աստծու ետևից։
Այս հոդվածը գրելու նպատակն է խոսել այն առաքինությունների մասին, որոնցով օժտված էր մովաբացի Հռութը, որպեսզի հոգեմտավոր դասեր լինեն հատկապես .....
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ տեխնոլոգիայի բացասական կողմը ահավոր ազդում է մարդկանց վրա: Մարդկանց համբերատարության մակարդակը օրըստօրե նվազում է: Մարդիկ համբերություն չունեն ո՛չ մարդկանց հանդուրժելու, ո՛չ տքնաջան աշխատանք կատարելու, և ո՛չ իսկ տասնյակ էջեր կարդալու՝ սնուցանելու համար իրենց միտքն ու հոգին:
Այստեղ ներկայացնում եմ Աստծո մասին խորհրդածություներս: Լիահույս եմ, որ դա օգտակար կլինի՝ հոգեմտավոր սնունդ .....
Աստված գոյ է, անկախ նրանից, թե մենք ճանաչում, ընդունում ենք Նրա գոյությունը կամ ոչ: Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Աստծո պատկերն .....
Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները .....
Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն:
Մարդու .....
Ուրվականներ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր, հրեշտակներ... Այսպես են տարբեր մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց համարում են կա՛մ չար, կա՛մ բարի: Իսկ իրականում ինչպե՞ս են նրանք առաջացել:
Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք .....
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը .....
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան:
Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն .....
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ .....
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք նշում են, թե մարդն, իբրև, այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը:
Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է .....
Աստված մարդուն պարգևել է ազատ կամեցողություն: Այդ կամեցողությունը կատարյալ՝ անսահման չէ, այլ որոշ չափի՝ սահմանի մեջ է: Ճիշտ է, որ մարդ արարածը ազատորեն մտածում, զգում, խոսում և գործում է իր ամեօրյա կյանքում, սակայն աստվածապաշտ անձը, գիտակից անհատը գիտի իր սահմանները, սահմաններ, որոնք իր մոտ կարմիր գծեր են, չի կարելի անցնել դրանք: Այդ անձը որոշ թեմաների վերաբերյալ խիստ կեցվածք ունի՝ ասելով. «Ես գործ չունեմ դրանց հետ»:
Այս հոդվածի .....
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց .....
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է սբ. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ՝ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը .....