Երբ աբբա Իոհանը (Կոլով) հեռանում էր այս աշխարհից՝ հեռանում էր ուրախությամբ, կարծես իր ծննդավայրն էր վերադառնում: Հուզված եղբայրները շրջապատեցին նրա մահճակալն ու սկսեցին խնդրել, որպեսզի մի հատկապես կարևոր խրատ թողնի որպես հոգևոր ժառանգություն, որն իրենց կօգնի արագորեն քրիստոնեական կատարելության հասնել:
Նա հոգոց հանեց ու ասաց.
- Ես երբեք իմ կամքը չեմ կատարել և ոչ ոքի չեմ խրատել անելու այն, ինչ ինքս չեմ արել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի