25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ աբբա Մակարիոսը լճից դեպի իր խուցն էր գնում: Նա արմավենու ճյուղեր էր տանում և ճանապարհին սատանան հանդիպեց նրան՝ գերանդիով: Նա մի քանի անգամ ցանկացավ հարվածել Մակարիոսին, բայց չկարողացավ: Եվ ասաց.
- Շատ ուժ կա քո մեջ, Մակարիոս: Ես ուժեղ չեմ քո դեմ: Այն ամենն ինչ անում ես՝ ես էլ կանեմ: Դու պահք ես պահում, իսկ ես ընդհանրապես չեմ ուտում: Դու արթուն ես մնում, իսկ ես ընդհանրապես չեմ քնում: Մի բանով ես ինձ հաղթում:
- Ինչո՞վ,- հարցրեց Մակարիոսը:
- Խոնարհությամբ,- պատասխանեց սատանան,- Ահա, թե ինչու չեմ կարողանում հաղթել քեզ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի