Աղբյուրն ու առվակը

Մի մարդ բնակություն հաստատեց սարի գագաթին, որտեղից զուլալ ջրով մի աղբյուր էր բխում: Մի անգամ գյուղ իջավ՝ գնումներ կատարելու և տեղացիների խոսակցությունը լսեց մոտակայքում հոսող մի մաքուր առվակի մասին: Մարդը սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես կարող է այդ հրաշալի առվակը գտնել: Եվ նրան բացատրեցին, որ պիտի գյուղից ներքև գտնվող ձորն իջնի, որտեղ այդ առվակն է հոսում:

- Իսկ դու որտե՞ղ ես ապրում,- հարցրեցին գյուղացիները:

- Սարի գագաթին,- պատասխանեց նա:

- Իսկ քո տան մոտ աղբյուր չկա՞:

- Կա:

- Այդ դեպքում ինչի՞դ է պետք առվակը, եթե այն վերևից՝ քո աղբյուրից է հոսում:

 

«պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր» (Ա Տիմ. 6:13):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

27.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․