Ռուս Եկեղեցու Հայրերից Ամբրոսիոս Օպտինացին մի այսպիսի պատմություն էր պատմում.
- Մի մարդ էր անցնում շուկայի միջով: Շուրջը մարդկային բազմություն, բարձր խոսակցություններ, աղմուկ, հրմշտոց: Իսկ նա շուրջբոլորը չէր նայում, միայն իր ձիուն էր կամացուկ առաջ քշում. «Հե՜յ, հե՜յ»: Կամաց-կամաց, բայց կտրեց անցավ շուկայի ողջ հրապարակը: Դու էլ այդպես վարվիր. ինչ էլ որ մտքերդ ասեն քեզ՝ անելիքդ իմացիր՝ աղոթիր ու առաջ անցիր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի