25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ վանական եղբայրներից մեկը, հոգևոր կյանքի վերաբերյալ, խորհուրդ հարցրեց աբբա Պիմենից:
Վանականը պատասխանեց.
- Քանի դեռ կաթսան տաք է՝ դրա տակ այրվող կրակի շնորհիվ, ճանճերը սիրտ չեն անում դիպչել դրան: Իսկ երբ այն սառչում է, այնժամ ամեն տեսակի աղտոտություն ազատորեն դրա վրա է նստում: Այդպես էլ մարդու պարագայում է, քանի դեռ նա աղոթքի մեջ է՝ թշնամին հնարավորություն չի ունենում նրան հաղթելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի