22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Աղոթքի զորության մասին

Վանականի տեսք ընդունած դևը եկավ մի ծերի մոտ և թակեց նրա խցի դուռը: Ծերը բացեց դուռն ու ասաց եկվորին.

- Աղո՛թք ասա:

Եկվորն ասաց.

- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Ծերը կրկին ասաց.

- Աղո՛թք ասա:

Դևը կրկնեց.

- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Ծերը երրորդ անգամ ասաց.

- Աղո՛թք ասա:

Դևը երրորդ անգամ էլ ասաց.

- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Այնժամ ասաց նրան ծերը.

- Այսպե՛ս ասա՝ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Այս լսելով՝ դևը փախավ ինչպես կրակից այրվածը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

27.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․