26 Դեկտեմբեր, Եշ
Հայր Ղովտը գնաց մի անգամ հայր Հովսեփի մոտ և ասաց. «Իմ կարողության չափով անում եմ իմ սակավ աղոթքները, պահքն ու հանդարտությունը, և արգելում եմ չար խորհուրդները՝ որքան կարող եմ. ուրիշ էլ ի՞նչ պետք է անեմ»: Իսկ ծերը վեր կենալով՝ բարձրացրեց իր ձեռքերը դեպի երկինք, և նրա տասը մատները դարձան իբրև վառվող լապտերներ, և ասաց նրան. «Եթե ապրել ես ուզում, եղի՛ր դու ամբողջովին որպես վառվող լապտեր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016