3 Հոկտեմբեր, Եշ
«Երբ ես տատիկիս ու մորս հետ էի ապրում, մեր տանը մկներ հայտնվեցին,- պատմում էր միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- նրանք խմբերով վազվզում էին, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես ազատվենք նրանցից: Թակարդներ դնել չէինք ուզում, որովհետև խղճում էինք նրանց: Ու ես հիշեցի, որ խորհրդատետրում սրբերից մեկի հորդորը կա ուղղված վայրի կենդանիներին: Այնտեղ սկսվում է առյուծներից ու վագրերից և վերջանում փայտոջիլներով: Եվ ես որոշեցի փորձել: Նստեցի վառարանի դիմաց, հագա փորուրարը և այդ սրբին ասացի. «Ամենևին չեմ հավատում, որ այս ամենից որևէ բան կստացվի, բայց եթե դու գրել ես, նշանակում է հավատացել ես: Ես քո խոսքերը կասեմ, միգուցե մուկը հավատա, իսկ դու աղոթիր, որ ստացվի»:
Սպասեցի մինչև մուկը դուրս գա: Խաչակնքեցի նրան. «Նստի՛ր ու լսի՛ր», և աղոթքը կարդացի: Երբ վերջացրեցի, կրկին խաչակնքեցի նրան. «Այժմ գնա՛ և մյուսներին պատմի՛ր»: Եվ դրանից հետո այլևս ոչ մի մուկ չհայտնվեց մեր տանը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի