Ականը

Ականազերծող երկու զինվոր դաշտավայրում զգոնությամբ ականներ են հանում: Նրանցից մեկը, որ աթեիստ էր, ասում է մյուսին.

- Հավատքդ քեզ քաջություն է ներշնչում. առանց տագնապի, խաղաղ մոտենում ես ականներին ու արագ վնասազերծում:

Քրիստոնյա զինվորը պատասխանում է.

- Մի անզգույշ քայլ և ականների պայթյունից կարող ենք մարմնով մեռնել, բայց առավել պետք է զգույշ լինել չար մտքերից, որոնք գեղեցիկ փաթեթավորված, քողարկված ականների են նման: Երբ մոտենում ես ու բացում, պայթում են, հոգիդ ավերում ու քեզ դեպի հավիտենական կորստյան տանում...

 

Հովհաննես Մանուկյան

20.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․