8 Ապրիլ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

«Ամենուր անխափան կատարենք աղոթքի ծառայությունը»

Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր: Մինչև աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին: 

Պահքի շրջանում երիտասարդների աղոթքի ուղին ևս մեկ միջոց էր՝ անդրադառնալու իրենց ապրած կյանքին ու կոչմանը: Սիրառատ Հայրն ամեն տարի Իր զավակներին պահեցողության՝ աղոթքի, ողորմածության և սիրո ուղի անցնելու հնարավորություն է տալիս: Հասնելով սրբավայր՝ երիտասարդաց միությունը, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեց՝ Տիրոջ ողորմածությունը հայցելով Հայոց աշխարհի համար: Այնուհետև Տեր Հայրը «Պահպանիչ» աղոթք կարդաց և մաղթեց երիտասարդներին, որ զորանան հավատքի մեջ և Մեծ պահքի Դատավորի կիրակիի խորհրդի համաձայն՝ մշտապես և անձանձրույթ աղոթեն, փորձության մեջ չընկնելու (Մատթ. 26:41) և իրենց կյանքը ամենավստահելի, ամենահուսալի և ամենակարող Աստծուն վստահելու համար:

Մեծ պահքի հերթական կիրակին, Հայ եկեղեցու առաջին հայրապետ սբ. Գրիգոր Լուսավորչի հորդորի համաձայն, պատգամում է՝ ամենուր անխափան կատարել աղոթքի ծառայությունը՝ թե՝ տանը նստած, թե՛ ճանապարհ գնալիս, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս:

 

Կարինե Սուգիկյան

 

31.03.25

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․