Մի անգամ գետի ափով մի մարդ էր անցնում: Հանկարծ լսեց, որ մեկն օգնություն է կանչում: Նայեց ձայնի ուղղությամբ, տեսավ, որ մեկը խեղդվում է ու բղավեց.
- Դիմացի՛ր, եղբա՛յր, դիմացի՛ր, մի՛ վախեցիր: Դիմացի՛ր որքան կարող ես:
- Արդեն ուժ չունեմ դիմանալու,- պատասխանեց խեղդվողը,- գոնե ձեռքդ մեկնիր:
- Ո՛չ, ո՛չ, չեմ կարող ջուրը մտնել, առողջությունս չի ներում: Դու մի փոքր էլ դիմացիր,- շարունակեց խորհուրդ տալ անցորդը:
- Դե, ասենք, մի քիչ էլ դիմացա, հետո՞ ինչ,- արդեն հուսահատությամբ կանչեց խեղդվողը:
- Իսկ հետո կարող ես խեղդվել,- ձեռքը թափ տվեց անցորդը,- առանց այդ էլ այդքան ժամանակ քեզ օգնեցի դիմանալ: Ու ոչ մի երախատագիտական խոսք չստացա ի պատասխան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի