Մարդկային բազմությունն անցնում էր ճանապարհով: Յուրաքանչյուրն իր խաչն էր տանում ուսին դրած:
Նրանցից մեկին թվաց, թե իր խաչը շատ ծանր է: Խորամանկ լինելով՝ ետ ընկավ բոլորից, մտավ թփերի ետևն ու իր խաչի մի մասը սղոցեց: Իր արարքից շատ գոհ, հասավ մյուսներին ու առաջ անցավ նրանցից:
Հանկարծ ճանապարհին մի անդունդ հայտնվեց: Բոլորն իրենց խաչերը դրեցին ու անցան դրա վրայով, իսկ խորամանկ մարդը մնաց այդ կողմում, քանի որ իր խաչը կարճ էր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի