Անհիշաչարության մասին

Երկու եղբայրներ` հայր Պողոսն ու հայր Տիմոթեոսը, միասին էին բնակվում Սկիտեում, և բազում անգամ վիճաբանություն եղավ նրանց միջև: Հայր Պողոսն իր եղբորն ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հիմարությամբ մնանք կռիվների մեջ»: Հայր Տիմոթեոսը նրան ասաց. «Բարի՛ եղիր, որ երբ ես զայրանամ քեզ վրա, դիմացիր ինձ և համբերի՛ր, և երբ դու բարկանաս, ես կդիմանամ և կհամբերեմ»: Եվ այսպես անելով` հանդարտվեցին իրենց մնացած օրերին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․