Սուրբ Սինկղիտիկիային հարցրեցին.
- Անշահասիրությունը կատարյա՞լ բարիք է:
Նա պատասխանեց.
- Կատարյալ բարիք է նրանց համար, ովքեր բավականաչափ ուժ ունեն դրա միջով անցնելու, քանի որ նրանք, ովքեր անցել են՝ տառապում են մարմնով, բայց ուրախ են հոգով: Ինչպես կոշտ հագուստն են թակելով լվանում և ջանք թափելով սպիտակեցնում, այդպես էլ կոշտ հոգին է ամրանում ինքնակամ չքավորությամբ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի