Անընչության մասին

Ոմն ծեր աղոթքի ժամանակ մեծ տեսիլքներ էր տեսնում: Մի զորավար եկավ և նրան դահեկաններ տվեց, իսկ ծերը վերցրեց: Եվ երբ վերցրեց, չէր կարողանում այն նույն տեսիլքները տեսնել ու զարհուրեց: Քննեց իր խորհուրդները և ոչ մի պատճառ չգտավ: Ապա աղաչեց Աստծուն՝ հայտնել իրեն իսկությունը: Հրեշտակը նրան ասաց. «Քանի դեռ քեզ մոտ են դահեկանները, արժանի չես լինի տեսիլքներ տեսնելու, քանզի դահեկանների չափով դու էլ մաս ունես զորավարի չար գործերի մեջ: Եթե կամենում ես` վերադարձրո՛ւ զորավարին, կամ՝ եթե կամենում ես` տո՛ւր կարոտյալներին: Պահելը կրոնավորի գործ չէ, և ոչ էլ Աստծուն է հաճո»: Եվ ծերը, հավաքելով եղբայրներին, պատմեց նրանց, և այնուհետև ոչինչ չէին վերցնում աշխարհականներից, այլ ասում էին. «Տվե՛ք կարոտյալներին, և մենք կաղոթենք ձեզ համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․