23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց. «Երբ մարդ ճաշակի անընչության քաղցրությունը, ծանր կհամարի նաև այն զգեստը, որ հագին է, և ջրի կուժը, քանզի նրա միտքը այլ կողմի վրա է ժուժկալում: Ով նյութն ատի` կարող է ատել նաև իր անձը: Եթե մարմնին անհրաժեշտը պակասի, մի՛ ասա մարդու, որ քեզ տա այն, այլ քո հոգսը գցի՛ր Աստծո վրա, իսկ եթե թողնես Աստծուն և մարդկանցից խնդրես` ուրեմն չես հավատում, թե Աստված կարող է օգնել քեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016