Մի քանի ծերեր գնացին հայր Անտոնիոսի մոտ և ճանապարհին անդադար խոսում էին սուրբ հայրերի գործերից և ինչից ասես: Նրանց ուղեկից էր մեկ ուրիշ ծեր, որ նրանց հետ լռելյայն գնում էր: Երբ տեղ հասան, սուրբ Անտոնը լռակյաց ծերին ասաց. «Լավ է, որ եղբայրներին քեզ ուղեկից ընտրեցիր»: Ծերը նրան ասաց. «Սակայն դրանց ախոռներն անդուռ են, և գայլերը կուտեն դրանց ավանակներին»: Եվ դա նրանց անզգույշ խոսելու համար էր ասում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016