Մի մարդ անընդհատ մեղանչում էր, այնուհետև՝ ապաշխարում, և այդպես ողջ կյանքը: Վերջապես ապաշխարեց ու մահացավ: Չարը եկավ նրա հոգու հետևից ու ասաց.
- Նա իմն է:
Իսկ Տերն ասաց.
- Ո՛չ, նա ապաշխարել է:
- Բայց թեկուզև ապաշխարել է, կրկին մեղանչել է,- շարունակեց սատանան:
Այնժամ Տերն ասաց նրան.
- Եթե դու, որ չար ես, նրա ապաշխարությունից հետո կրկին նրան ետ էիր ընդունում քեզ մոտ, ապա ես ինչպե՛ս կարող եմ նրան չընդունել, եթե մեղանչելուց հետո կրկին ինձ մոտ է դարձել ապաշխարությամբ: Մոռանում ես, որ դու չար ես, իսկ ես բարեգութ:
Երանելի Նիկոլայ Սերբսկի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի