25 Նոյեմբեր, Բշ
Ճանապարհին երեք վանականի առջև մի չար ոգի է հայտնվում` կերպափոխված լուսե հրեշտակի և ասում.
- Աստծո սիրելի որդիներ, շտապե´ք, ճանապարհի մյուս կողմում Աստված ձեզ է սպասում, շտապե´ք, քանի դեռ այնտեղ ձեզ է սպասում:
Առաջին վանականը, սիրով լեցուն, խանդավառվում է, վազում առաջ և ընկնում մի մեծ փոսի մեջ: Երկրորդ վանականն այդ պատգամը կատարելու համար խոնարհաբար շտապում է և հապշտապ առաջ շարժվելով՝ նույնպես ընկնում միևնույն փոսը: Երրորդը վանականն ուսից իջեցնում է պայուսակը, բացում:
Դևը հարցնում է.
- Ի՞նչ ես անում: Ինչո՞ւ ես հապաղում. Աստված քեզ է սպասում:
Երրորդ վանականը պատասխանում է.
- Փորձում եմ հոգևոր դատողությամբ առաջնորդվել:
Ապա պայուսակից հանում է աղոթագիրքն ու խաչակնքվում: Չար ոգին անհետանում է, և վանականը գնում է՝ երկու ընկերներին օգնելու և նրանց փոսից հանելու:
Առանց հոգևոր դատողության բոլոր առաքինությունները կարող են ոչ թե քեզ և մյուսներին օգնել, այլ նույնիսկ փորձության մեջ ընկելու պատճառ լինել...
Հովհաննես Մանուկյան