Գրքեր

Արարատյան քննարկումներ՝ նարեկաբուժության մասին

Մայիսի 22-ին  ԱՀԹ առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ հանդիպում հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, նարեկաբուժ Արմեն Ներսիսյանի հետ: Քննարկան թեման նարեկաբուժությունն էր: Հանդիպումը կազմակերպվել էր  «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում:

Զրույցը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց Սրբազան հոր բարեմաղթանքները:

Արմեն Ներսեսյանը, խոսելով «Մատեան ողբերգության» մասին, պատմեց, թե ինչպես է ս. Գրիգոր Նարեկացին կարողացել գտնել դեպի Աստված տանող ապաշխարության ճանապարհը և աղոթքամատյանը յուրաքանչյուր մարդու կարողանում է տանել այդ ուղով: Հաճախ այն բարդ է, սակայն սեփական հոգու խորքերը քննելու, սեփական մեղքերը գտնելու և ապաշխարելու ուղին է, որ մարդու ներսում փոփոխություններ է կատարում: Խոսելով տարբեր ծանր հիվանդություններից ապաքինված մարդկանց գրառումների մասին՝ նա ասաց, որ շատերը «շնորհակալություն են հայտնում իրենց հիվանդությանը, անգամ՝ ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ին, որի շնորհիվ նրանք կարողացան ճանաչել Աստծուն, վերափոխել սխալներով ու մեղքերով լի իրենց կյանքը»: 

«Արարատյան քննարկումներ» ծրագիրը համատեղ իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգոյցը 2014 փետրվարից:

Նախագծի  ընթացքում  կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ  և սեմինար-դասախոսություններ տարբեր արվեստագետների, գիտնականների, մշակութաբանների, հոգևորականների և ազգագրագետների հետ: Նպատակն է հնարավորություն ստեղծել հայացք գցելու մեր ազգային նկարագրի, արժեհամակարգի, ազգային առանձնահատկության վրա՝  մշակույթին, պատմությանը և ազգային ժառանգությանը ծանոթանալու միջոցով, հնարավորություն ստեղծել վերլուծել ազգային առանձնահատկությունները և նորովի անդրադառնալ պատմությանն ու դրա դասերին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

22.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․