21 Դեկտեմբեր, Շբ
Ժլատությունը ցանկացավ իր հարստության կեսն աղքատությանը տալ: Բաժանեց այն երկու մասի, սակայն որը տալ նրան՝ չգիտեր: Մեկ մի կեսն է ավելի մեծ թվում, մեկ՝ մյուսը: Իսկ մեծը տալն ափսոս է: Եվ որոշեց կրճատել այն: Հետո ավելի ու ավելի…
Կրճատեց-կրճատեց և փոքր կեսից մի փշուր մնաց:
- Ոչինչ,- որոշեց ժլատությունը,- աղքատությունը սրանով էլ կուրախանա:
Եվ իսկապես, աղքատությունը նույնիսկ այդ խղճուկ ողորմությունը ուրախությամբ ընդունեց: Իսկ ժլատությունը, իր խիղճը բթացնելով, դրանից հետո միայն ավելի ժլատ դարձավ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի