Մի պատանի դալար շիվեր է գտնում և որոշում դրանք իրենց այգում տնկել: Նրա հայրն ասում է, որ դրանք պտղատու ծառեր չեն և պետք չէ այգում տնկել, բայց պատանին պատասխանում է` իր իրավունքն է, ինչ ուզենա, այն էլ կտնկի այգում և կստանա այն պտուղը, ինչ ուզում է:
Երբ շիվերը մեծանում են, դառնում ծառեր, սակայն պտուղն չեն տալիս, պատանու հայրը խրատում է նրան.
- Այո՛, քո իրավունքն է տնկել այն, ինչ ուզում ես, բայց կստանաս ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչ տնկել ես...
Հովհաննես Մանուկյան