23 Նոյեմբեր, Շբ
Միկրոսկոպով աշխատող հաջողակ մի առևտրական, որը թանկարժեք քարեր էր ուսումնասիրում և դրանց արժեքների գինը որոշում, անընդհատ մտածում է` եթե ինքն այդքան սուր տեսողություն ունի, ինչո՞ւ Աստծուն չի տեսնում և Նրա ներկայությունը զգում, թեև եկեղեցի է գնում, մոմ վառում, Ավետարան է կարդում:
Եվ Աստված նրան պատասխանում է.
- Ըստ էության Իմ կարիքը չես ունեցել: Երբ մոտեցել եմ, իսկության մեջ Ինձ չես փնտրել, այլ Իմ հնարավորությունները, կարողություններն ու զորությունը...
Հովհաննես Մանուկյան