Ոմն ծեր ուխտել էր հիսնօրյա պահքի շրջանին այրից դուրս չգալ: Այրը լցվեց մժեղներով ու պիծակներով, որոնք կծում էին նրան: Իսկ ծերն ասաց. «Թեկուզ մեռնելու լինեմ, այստեղից դուրս չեմ գա՝ մինչև Զատիկի օրը»: Պահքի երրորդ շաբաթվա մեջ հրաշք կատարվեց. այնտեղ եկան մրջյունների անթիվ բազմություններ և մտնելով այրը` պատերազմողների պես կոտորեցին նրանց և դուրս հանելով` մաքրեցին այն տեղը: Տեսեք, թե որքան բարի է համբերելը փորձության մեջ, որպեսզի վախճանը բարի լինի:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016