Արիության և համբերության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանի որ երբ փոքր­ինչ հոգնում եմ, սիրտս թուլանում է և հուսալքվում»: Ծերը նրան ասաց. «Դու չե՞ս սքանչանում Հովսեփի արարքով, թե նա ինչպես Եգիպտոսի երկրում համբերեց փորձու­թյուններին, երբ դեռ երիտասարդ էր, և չթուլացավ նրա սիրտը, և թե ինչպես հետո Աստված բարձրացրեց նրան (Ծննդ. ԼԹ, Խ, ԽԱ): Այդպես էլ Հակոբը չթուլացրեց իր սիրտը և չկտրվեց Աստծո հույսից, չհեռացավ Նրա կատարյալ սիրուց (Ծննդ. ԻԸ, ԻԹ, Լ, ԼԱ և այդպես): Նույնպես և դու՝ մի՛ թուլացիր և մի՛ հուսալքվիր, որովհետև կրոնավորի առաքինու­թյունները փորձությունների մեջ են փառավորված երևում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․