23 Նոյեմբեր, Շբ
Եղբոր հարցին, թե ինչու է ինքը ձանձրանում՝ խրճիթում նստելով, ծերը պատասխանեց. «Որովհետև դու չգիտես Արքայությունն ու տանջանքները, որ առաջիկայում սպասվում են, քանզի եթե գիտենայիր, թեկուզ աղբով և որդերով լի լիներ քո խուցը, դրանից չէիր նեղվի՝ հանուն առաջիկա հույսի, քանի որ այստեղի հազար տարվա տանջանքները չեն հավասարվի այնտեղի մեկ ժամվա տանջանքներին: Աբրահամը նույնպես, երբ տեսնի ճգնավորների փառքը, կափսոսա, որ ինքը առավել չճգնեց, որպեսզի առավելագույն փառք ստանար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016