Արթուն և զգաստ լինելու մասին

Աբբա Անտոնիոսն ասաց. «Տեսա կրոնավորների, որ բազում տքնություններից և ճգնություններից հետո ընկան և հիմարացան, քանզի իրենց գործերի վրա էին դրել հույսը: Եվ մոռացան պատվիրանը, որ ասում է. «Հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, հարցրո՛ւ քո ծերերին, և նրանք քեզ կասեն» (Բ Օրին. ԼԲ 7)»: Դարձյալ ասաց. «Եթե հնարավոր է, ամեն մի երիտասարդ մենակյաց իր ամեն քայլափոխի և իր խցում ըմպած ամեն մի կաթիլ ջրի վերաբերյալ պետք է ասի ծերին, քանզի գիտեմ մենակյացների, ովքեր բազում տքնություններից հետո կործանվեցին, քանզի հույսը դրեցին իրենց գործերի վրա՝ իբրև թե հաճելի եղան Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․