25 Նոյեմբեր, Բշ
Յոթ եղբայրներ նստում էին հայր Անտոնի լեռում, և արմավի ժամանակ նրանցից ամեն մեկը հերթով հսկում էր բերքը: Իսկ նրանցից մեկը, երբ հերթը իրեն էր հասնում, ձայնում էր և ասում. «Փախե՛ք և դո՛ւրս ելեք իմ սրտից, չա՛ր խորհուրդներ, և ծառի պտուղներից հեռո՛ւ գնացեք, երկնքի՛ թռչուններ, վնաս մի՛ տվեք»: Այս եղբայրը, հոգով արթուն լինելով, նախ և առաջ իր միտքն էր պահում չար խորհուրդներից, քանզի այն ավելի կարևոր էր համարում, և ապա նոր՝ ծառերը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016