Արթուն և զգաստ լինելու մասին

Հայր Ապողոնի մասին ասում էին, թե նա մի աշակերտ ուներ, որին կոչում էին Իսահակ: Սա ուսանեց բոլոր բարի գործերը, ձեռք բերեց զարմանալի լռություն և հանդարտություն, և երբ եկեղեցի էր գնում, ոչ ոքի չէր թողնում, որ իր հետ խոսեն, այլ ասում էր. «Ամեն ինչ լավ է իր ժամանակին»: Եվ աղոթքն ավարտելուց հետո, կարծես հրից փախչելով` վազում էր իր սենյակը: Շատ անգամ աղոթքից հետո եղբայրներին տալիս էին պաքսիմատ և գինի, բայց նա չէր վերցնում: Նա ոչ թե եղբայրների օրհնությունից էր հրաժարվում, այլ լռություն էր պահպանում և աղոթքների հանդարտություն: Մի անգամ նա հի­վանդացավ այն աստիճան, որ մինչև անգամ անկողին ընկավ, և այս լսելով` եղբայրները եկան նրան տեսնելու: Երբ նստեցին, հարցրին նրան ցավերի մասին և ասացին. «Հա՛յր Իսահակ, ինչո՞ւ ես փախչում եղբայրներից, երբ աղոթքը վերջանում է»: Իսկ նա ասաց. «Ես եղբայր­ներից չեմ փախչում, քավ լիցի, այլ փախչում եմ դևերի խարդավանք­ներից: Եթե մեկը ճրագ ունի ձեռքին ու հապաղում է դրսում, ճրագը կհանգչի: Այդպես էլ մենք. մտքով լուսավորվում ենք սուրբ պատա­րագի ժամին, սակայն եթե մեր սենյակից դուրս երկար դեգերենք, մեր մտքերը կխավարեն»: Այսպիսին էր հայր Իսահակի կյանքը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․