2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Աշտանակ

Աշտանակը մեզ ծանոթ է մոմակալ անվանումով: Եկեղեցում այն ուրիշ անուններ էլ ունի՝ ճրագակալ, ջահակալ: Նրա վրա են դնում վառվող մոմերը: Աշտանակները դրվում են խորանում կամ բեմի վրա, գրակալի մոտ, Սուրբ Սեղանի վրա: Նկատի ունենալով Սուրբ Սեղանի մեծությունը, լինում են 7 կամ 13 հատ (12 առաքյալներ և մեկն էլ կենտրոնում՝ Քրիստոսը խորհրդանշող): Սովորաբար եկեղեցու բեմի երկու կողմում տեղադրվում են մեծ աշտանակներ, որոնք կոչվում են բեմի աշտանակներ:

Աշտանակները լինում են փայտից կամ տարբեր մետաղներից, տարբեր մեծության և ձևի: Գոյություն ունեն բազմաստեղյան աշտանակներ՝ մեկ բնի վրա երկու և ավելի թևերով՝ համապատասխան թվով մոմերի համար:

19.11.14

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․