Մի անգամ Սկյութայից ելան հայր Հովհաննես Կարճիկն ու մի քանիսը՝ նրա հետ, և գիշերը ճանապարհին մոլորվեց նրանց առաջնորդ եղբայրը: Եղբայրներն ասացին հայր Հովհաննեսին. «Ի՞նչ անենք, քանի որ մեր առաջնորդը մոլորվել է»: Ծերն ասաց.
«Եթե հանդիմանենք նրան, կամաչի և կտրտմի, այլ ես ինձ տկար ձևացնեմ, իբր չեմ կարող գնալ, և մնանք այստեղ մինչև առավոտ»: Այդպես արեցին և մնացին մինչև առավոտ՝ չգայթակղեցնելով եղբորը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016