23 Նոյեմբեր, Շբ
Աթեիստները մի տատիկի համոզում էին, որ Աստված չկա:
- Ա՛յ տատիկ, ախր ինչպե՞ս կարող ես Աստծուն հավատալ: Մենք արդեն տիեզերքում ենք եղել և Աստծուն այնտեղ չենք տեսել, գետերի հուներն ենք փոխել, իսկ Աստծուն չենք տեսել:
Իսկ տատիկը նրանց ասում է.
- Իսկ դուք գիտե՞ք, թե տղամարդկանց բեղերն ինչու են աճում, իսկ կանանցը՝ ոչ:
Աթեիստները շփոթված լռում են, հետո պատասխանում.
- Չգիտենք:
- Դե եթե չգիտեք, թե ձեր քթի տակ ինչ է կատարվում, ո՞ւր եք տիեզերք խցկվում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը